Երբ ես տեսա ԱՄՆ Կոնգրեսի հայտարարությունը, սիրտս կանգ առավ. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին լրագրողների հետ զրույցում արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի հայտարարությանը: Սաակաշվիլին հայտարարել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել այն գործընկեր երկրների խորհուրդները, որոնք քանիցս Վրաստանին օգնել են ծանր ժամանակներում.

«Երբ ես տեսա այդ հայտարությունը, սիրտս կանգ առավ, քանի որ ԱՄՆ Կոնգրեսը նախկին տարիներին ընդունել է և պատրաստվում էր ընդունել հայտարարություն այն մասին, որ անհրաժեշտ է Վրաստանին հատկացնել զենք, անհրաժեշտ է սպառազինությամբ հագեցնել վրացական բանակը, արագացնել նրա ինտեգրումը ՆԱՏՕ-ին:

Սակայն այդ ամենի փոխարեն պատմության մեջ առաջին անգամ հայտարարություն է ընդունվել, որում անգամ որևէ մոտ բան չկա նախկին հայտարարությունների հետ համեմատ: Դա թերթային հոդված չէ կամ էլ ինչ-որ մի հայտարարություն: ԱՄՆ Կոնգրեսը բանաձև է ընդունել, որում խոսք է գնում Վրաստանում ժողովրդավարության սահմանափակման ու հետընթացի մասին:

2008 թվականին ԱՄՆ-ն ուղարկեց նավատորմ, և դա փրկեց Վրաստանի անկախությունը: Եթե ԱՄՆ-ը չլինի մեր կողքին, ապա մենք գործնականում կհայտնվենք Օնիշչենկոյի երկրի տրամադրության տակ: Եթե հրաժարվում ես մեկից, ապա ինքնաբերաբար հայտնվում ես մեկ ուրիշի ձեռքում»:

Տեսանյութեր

Լրահոս