Կարող եմ գնալ Վենեսուելա, արագ սովորել իսպաներեն և առաջադրվել նախագահի պաշտոնում․ Թրամփի հայտարարությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով Իրանի դեմ պատերազմին և արտաքին քաղաքականությանն առչնվող հարցերի.

Իրանցիներն ասում են. «Խնդրում ենք՝ շարունակեք ռմբակոծել»․ այս մարդիկ ապրում են այնտեղ, որտեղ ռումբերն են պայթում։

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման պետք է Իրաքը ընտրեր որպես ընկեր, այլ ոչ թե Իրանը։

Կարծում եմ՝ քրդական ուժերը պետք է հեռու մնան այս ամենից։

Հորմուզի նեղուցի վերաբացումը մեծ առաջնահերթություն է․ միգուցե մենք գումար գանձենք այնտեղով անցնող նավերից, ոչ թե իրանցիները։

Երբ ես ավարտեմ այս գործողությունը, կարող եմ գնալ Վենեսուելա, արագ սովորել իսպաներեն և առաջադրվել նախագահի պաշտոնում։

Աստված աջակցում է Միացյալ Նահանգներին։

Հարավային Կորեան մեզ չօգնեց, Ավստրալիան մեզ չօգնեց, Ճապոնիան մեզ չօգնեց։ Մենք ունենք 50,000 զինվոր Ճապոնիայում, 45,000՝ Հարավային Կորեայում, որպեսզի պաշտպանենք նրանց Կիմ Չեն Ընից, որի հետ ես շատ լավ եմ շփվում։

ՆԱՏՕ-ն թղթե վագր է։ Պուտինը չի վախենում ՆԱՏՕ-ից, նա վախենում է մեզանից, շատ է վախենում մեզանից։ Նա ինձ բազմիցս ասել է դա, ես նրան շատ լավ եմ ճանաչում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930