Թեհրանը մերժել է տարածաշրջանային միջնորդների կողմից հրադադարի վերջին առաջարկը
Իրանը մերժել է տարածաշրջանային միջնորդ երկրների՝ Պակիստանի, Թուրքիայի ու Եգիպտոսի կողմից հրադադարի վերջին առաջարկը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իրանի պետական IRNA լրատվական գործակալությունը։Իրանական կողմն իր պատասխանն ԱՄՆ-ին փոխանցել է Պակիստանի միջոցով, որը գլխավոր միջնորդ է։
«Մենք պարզապես չենք ընդունի հրադադարը։ Մենք ընդունում ենք պատերազմի ավարտը միայն այն երաշխիքներով, որ մեզ վրա այլևս հարձակում չի լինի», – ասել է Կահիրեում Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավար Մոջթաբա Ֆերդուսի Փուրը։
Պատասխանը տրվել է նախագահ Թրամփի կողմից Իրանի էներգետիկ և ենթակառուցվածքային օբյեկտները ռմբակոծելու վերջնաժամկետից առաջ։



