Բաժիններ՝

Հյուսիսային Իռլանդիայում մեկնարկում է G-8-ի գագաթաժողովը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Հյուսիսային Իռլանդիայի Լոխ-Էռն հանգստավայրում մեկնարկում է G-8-ի գագաթաժողովը, որը կշարունակվի նաև վաղը:

Ակնկալվում է, որ գագաթաժողովի օրակարգում գտնվող թիվ մեկը խնդիրը պետք է դառնա Սիրիայի հարցը: Դա կապված է ԱՄՆ-ի այն հայտարարության հետ, որ Սիրիայի կառավարական զորքերն ընդդիմության դեմ կիրառել են քիմիական զենք, որով և հատել են «կարմիր գիծը»:

Դրանից հետո ԱՄՆ-ը հայտարարել էր, որ զենք է մատակարարելու Սիրիայի ապստամբներին, իսկ դրանից քիչ առաջ ԵՄ-ը չեղյալ էր հայտարարել Սիրիայի ապստամբներին զենք մատակարարելու վրա դրված բեռնարգելքը: Ակնկալվում է, որ գագաթաժողովում թեժ բանավեճեր կծավալվեն Սիրիայի վերաբերյալ՝ կապված Ռուսաստանի դիրքորոշման հետ:

Բացի այդ, գագաթաժողովի ուշադրության կենտրոնում են գտնվելու տնտեսական խնդիրները, որոնք կքննարկվեն առաջին օրը և մասնակիորեն նաև երկրորդ օրը: G-8-ում ներկայումս նախագահող Մեծ Բրիտանիան շեշտը դրել է 3 «T»-երի վրա՝ trade, tax, transparency (առևտուր, հարկեր, թափանցիկություն):

Նշվում է, որ Մեծ Բրիտանիան մեծ կարևորություն է տալիս նաև չորրորդ «T»-ին` terrorism (ահաբեկչություն), ինչն առաջին հերթին վերաբերում է Հյուսիսային ու Արևմտյան Աֆրիկային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս