Պետք է անվանակոչել և ամոթանք տալ ոչ միայն բռնապետներին, այլև իրենց սպասարկող, ճնշումների գործիք հանդիսացող անձանց. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է Ծաղկազարդի օրը եկեղեցում տեղի ունեցած սադրանքին ու դրան հաջորդած աղմկահարույց իրողություններին. «Ավտորիտար ռեժիմների դեմ պայքարի եվրոպական և միջազգային փորձը թելադրում է, որ պետք է անվանակոչել և ամոթանք տալ ոչ միայն բռնապետներին, այլև իրենց սպասարկող, նրանց հրահանգները կատարող, ճնշումների գործիք հանդիսացող անձանց։
Այդ մոտեցումը կոչվում է naming and shaming:

Ուստի այդ գործիքակազմի շրջանակներում հիշեցնում եմ, թե Նիկոլի որ թիկնապահն է եկեղեցում հարվածում 18-ամյա աշակերտ Դավիթ Մինասյանին։
Նրա անունը Մկրտումյան Աշոտ է։
Ամո՛թ բռնապետների բոլոր գործիքներին։ Աստված նրանց և նրանց երեխաների դեմը բերի իրենց արարքները»։
Լուսանկարը, որը կցել է Արմեն Աշոտյանն իր գրառմանը, երկու Պատարագների մասին հիշեցնող կադր է. մի դեպքում հիշյալ թիկնապահը փակում է Վեհափառի անունը հնչեցրած քաղաքացու բերանը, մյուս դեպքում՝ հարվածում դպրոցահասակ տղային:



