Հայաստանի ֆուտբոլի ընտրանու մրցակիցն Ազգերի լիգայում կլինի Լատվիան
Լատվիայի ֆուտբոլի ազգային թիմը, հաղթելով Ջիբրալթարին, Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հետ ընդգրկվել է Ազգերի Լիգայի 2026-27 մրցաշրջանի C ենթախմբի 2-րդ խմբում:
Հայաստանի ընտրանին պատմության մեջ 3-րդ անգամ կմասնակցի Ազգերի Լիգայի C Լիգային ու նույն խմբում կլինեն Չեռնոգորիան, Կիպրոսն ու Լատվիան:
Ազգերի Լիգայի 2026-27 մրցաշրջան առաջին տուրի հանդիպումները կկայանան 2026 թվականի սեպտեմբերին:



