Հայտնի են՝ որոնք են աշխարհում ամենաշատ ոսկու պաշարներ ունեցող երկրները
Ոսկին համարվում է համաշխարհային տնտեսության մեջ ամենակարևոր ու անվտանգ պահուստային ակտիվներից մեկը, որը որոշում է երկրների ֆինանսական կայունությունն ու ճգնաժամերի նկատմամբ դիմադրողականությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իսկ որո՞նք են աշխարհում ամենաշատ ոսկու պաշարներ ունեցող երկրները։ Ցանկը գլխավորում է ԱՄՆ-ն, որն ունի մոտ 8.100 տոննա ոսկու պաշար։ Թուրքիան այս ցանկում զբաղեցնում է 10-ից 12-րդ հորիզոնականները և ունի մոտ 550-ից 600 տոննա ոսկու պաշար։
Աշխարհում ամենաշատ ոսկու պաշար ունեցող երկրները՝
1. ԱՄՆ- մոտ 8.100 տոննա
2. Գերմանիա- մոտ 3.300
3. Իտալիա- մոտ 2.450
4. Ֆրանսիա- մոտ 2.400
5. Ռուսաստան- մոտ 2.300
6. Չինաստան- մոտ 2.200
7. Շվեյցարիա- մոտ 1.000
8. Ճապոնիա- մոտ 850
9. Հնդկաստան- մոտ 800
10. Նիդերլանդներ- մոտ 600



