Թեհրանը բանակցություններ չի վարում Վաշինգտոնի հետ. Իրանի ԱԳՆ
Իրանը բանակցություններ չի վարում Միացյալ Նահանգների հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
Ավելի վաղ New York Times թերթը, հղում անելով ներկայանալ չցանկացած պաշտոնյաների, հաղորդել էր, որ Վաշինգտոնը Թեհրանին 15 կետից բաղկացած ծրագիր է ներկայացրել Մերձավոր Արևելքի հակամարտությունից դուրս գալու համար:
«Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ տեղի չեն ունենում, ինչպես որ տեղի չեն ունեցել վերջին 25 օրերի ընթացքում՝ Իրանի դեմ անօրինական պատերազմի սկսվելուց ի վեր»,- ԱԳՆ խոսնակի խոսքերն է մեջբերում India Today-ը։
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների փորձը «աղետալի» է եղել Իրանի համար։



