ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում կտեղակայի օդադեսանտային բրիգադ. NYT
ԱՄՆ բանակի հրամանատարությունը քննարկում է Մերձավոր Արևելք բրիգադի չափի օդադեսանտային ուժեր տեղակայելու հնարավորությունը, հաղորդում է The New York Times (NYT)-ը՝ հղում անելով Պենտագոնի պաշտոնյաներին։
Գործակալության աղբյուրների համաձայն, բրիգադը նախատեսվում է ձևավորել 82-րդ օդադեսանտային դիվիզիայի «Անհապաղ արձագանքման ստորաբաժանումներից»։ Այն կկազմի մոտավորապես 3000 զինծառայող։ Նրանք կարող են տեղակայվել աշխարհի ցանկացած վայրում 18 ժամվա ընթացքում։ Այս բրիգադը կարող է օգտագործվել Խարգ կղզու գրավման համար։
CBS News-ի տվյալներով՝ 31-րդ էքսպեդիցիոն ստորաբաժանումից 2500 ծովային հետևակային կարող են մասնակցել Խարգ կղզու գրավմանը։ Նրանք արդեն ճանապարհին են դեպի Մերձավոր Արևելք և սպասվում է, որ այնտեղ կժամանեն մոտավորապես երեք շաբաթից։



