ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրապարակել է Մերձավոր Արևելքի հակամարտության ընթացքում զոհված և վիրավորված երեխաների թիվը

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրենի տեղակալ Թեդ Չայբանի խոսքով՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողության սկսվելուց ի վեր սպանվել կամ վիրավորվել է առնվազն 2100 երեխա։

«Մերձավոր Արևելքում հակամարտության սրման 23 օրվա ընթացքում տարածաշրջանի երեխաները զգում են դրա սարսափելի հետևանքները։ Ավելի քան 2100 երեխա սպանվել կամ վիրավորվել է, այդ թվում՝ 206-ը Իրանում և 118-ը Լիբանանում։ Չորս երեխա սպանվել է Իսրայելում և մեկը՝ Քուվեյթում», – ասել է նա։

Կազմակերպության ներկայացուցիչը զգուշացրել է, որ զոհերի թիվը կաճի, եթե մարտերը շարունակվեն։

«Պատերազմի սկզբից ի վեր օրական միջինում վիրավորվել կամ սպանվել է 87 երեխա», – ընդգծել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031