ՀՀ քաղաքացիություն է ստացել ԼՂ–ից բռնի տեղահանված 34 576 անձ. նախարար

Այս պահի դրությամբ ԼՂ–ից բռնի տեղահանվածներից ՀՀ քաղաքացիություն է ստացել 34 576 անձ, մերժման դեպքերը զրո են։ Այդ մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

«ԼՂ–ից տեղահանված անչափահասների թիվը 28 000 է, նրանցից 12 000–ը անձնագրավորման եղանակով ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն»,– ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քանակին, ապա Սարգսյանի խոսքով` եթե 2025 թ. 1–ին կիսամյակում ՆԳՆ–ն ստացել է ՀՀ քաղաքացիություն ստանալու շուրջ 4000 դիմում, ապա 2026 թ. առաջին երկու կես ամսվա տվյալներով այս թիվը հասել է 5000–ի։

Հիշեցնենք՝ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։

Տեսանյութեր

Լրահոս