Բաժիններ՝

ԱՄԷ-ում արդյունաբերական նավթային օբյեկտի վրա դրոնի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել

Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրա էմիրությունում արդյունաբերական նավթային օբյեկտի վրա անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Այս մասին հայտնում է Fujairah Media Office-ը։

Քաղաքացիական պաշտպանության խմբերը փորձում են վերահսկել հրդեհը։

Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Ավելի վաղ Աբու Դաբիի իշխանությունները հայտնել են, որ մարտի 16-ին քաղաքացիական ավտոմեքենայի վրա հրթիռի ընկնելու հետևանքով Պաղեստինի մեկ քաղաքացի է զոհվել։

Մարտի 16-ին դրոնային հարձակում էր տեղի ունեցել նաև Դուբայի միջազգային օդանավակայանի տարածքում, ինչի հետևանքով հրդեհ էր բռնկվել։ Օդանավակայանում միառժամանակ դադարեցվել էին թռիչքները։ Ներկայում դրանք մասնակի վերականգնված են։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարցվածներից տուժել են Կատարը, Քուվեյթը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Օմանը, Իրաքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս