Ավստրալիան հետ է կանչում դիվանագետներին Լիբանանից՝ «անվտանգության վիճակի վատթարացման պատճառով»

Ավստրալիայի արտաքին գործերի և առևտրի նախարարությունը հրամայել է Լիբանանում գործուղված ոչ առանցքային ավստրալացի դիվանագետներին հեռանալ՝ անվտանգության վիճակի վատթարացման պատճառով։ Այս մասին հայտարարել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը։

«Երկրում կմնան ավստրալացի դիվանագետների փոքր քանակ՝ Ավստրալիայի քաղաքացիներին հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու համար», – նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս