Դոլարն ամրապնդվում է
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունիսի 13-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 413 դրամ։ Երեկվա համեմատ ամերիկյան արժույթը թանկացել է 0.41%-ով կամ շուրջ 1.68 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 50 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի փոխարժեքը նույնպես նվազել է. առքի գինը միջինում կազմում է 411.5 դրամ, վաճառքինը՝ 414.5 դրամ: