Բաժիններ՝

Կարկուտն ազդել է արմավիրցիների տրամադրությունների վրա

Կարկուտը լուրջ խնդիրներ է ստեղծել Արմավիրի մարզի բնակչության տրամադրությունների մեջ։ Կառավարության արտագնա նիստում այսօր  նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ըստ նրա՝ եթե մյուս մարզերում առաջին տեղում աշխատատեղերի խնդիրն է, ապա Արմավիրում այժմ ֆինանսական խնդիրն է։ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը զեկուցեց, որ կարկտահարությունից հետո համայնքներում ուսումնասիրություններ են արել՝ ինչ է ցանվել, ինչքան վարկ է վերցվել. «Խոսքս 10 հազարից ավելի վարկերի մասին է, որը լուրջ թիվ է»։ Ջավադյանը ներկայացրեց  4 սկզբունք, որոնցով պետք է առաջնորդվեն` բոլոր գյուղացիական վարկերը կդարձնեն դրամային, երկարժամկետ` մինչև 3 տարի մարման ժամկետով բոլոր վարկերը կսուբսիդավորվեն կառավարության կողմից և բոլոր ցանկացողները կկարողանան լրացուցիչ վարկավորում ստանալ։ Վարկային կազմակերպությունների հետ կապված՝ Ջավադյանը նշեց, որ ավելի կոշտ քայլերի կդիմեն։ Նա հավաստիացրեց, որ գործընթացը կավարտվի մեկ ամսում։ «Արմավիրցիները հողի և ջրի մարդ են և դա նրանց ընկալումն է իրենց մասին։ Նրանք կերակրում են ամբողջ Հայաստանը»,- ասաց Տիգրան Սարգսյանը։ Նշելով որ հաջորդ կարևոր խնդիրը խմելու ջուրն է Արմավիրում Տիգրան Սարգսյանն կոչ արեց գյուղացուն հասկանալի լեզով ասել, թե նրանք երբ խմելու որակյալ ջուր կունենան։ Ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը տեղեկացրեց, որ դա բավականին ծախսատար է և պետք է Էջմիածնից կամ Ապարանից խողովակներով խմելու ջուր փոխադրեն Արմավիրից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս