Բաժիններ՝

Պատժվել են 3 տրանսպորտային ընկերություններ

Հունիսի 3-ից 7-ը ընկած ժամանակաշրջանում Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանս» ՓԲԸ  կողմից կատարված ստուգայցերի արդյունքում երեկոյան ժամը 21-ից հետո շարժակազմի նախատեսված թվաքանակից պակաս քանակությամբ տրանսպորտային միջոցներով երթուղիները սպասարկելու համար «Ավտոճեպընթաց>>, «ՍԱ-ՂԱ տրանս» ՍՊԸ-ն և «Տրանսպորտնիկ» ՓԲԸ-ն  ենթարկվել են վարչական պատասխանատվության:

Ստուգայցերի արդյունքում նաև արձանագրվել է երթուղիներում վարորդների կողմից ծխելու 8 դեպք, ինչի վերաբերյալ նույնպես կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս