Բաժիններ՝

ԱՄՆ-ում հազարավոր մարդիկ են տարհանվել մոլեգնող հրդեհների պատճառով

Fox News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոլորադո նահանգում տարհանվել են ավելի քան հազար տան բնակիչներ, ինչի պատճառը տարածաշրջանում մոլեգնող բնական հրդեհներն են: Ներկայումս նահանգի տարածքում գրանցվել է 4 հրդեհ, որոնցից խոշորագույն երկուսը գրանցվել են նահանգի հարավում և հյուսիսում:

Կրակն արդեն իսկ ոչնչացրել է մի շարք բնակելի տներ: Զոհերի ու տուժածների մասին դեռ տվյալներ չկան: Քամին և չոր եղանակը նպաստում են հրդեհների տարածմանը: Հրշեջները բնակիչներին օգնում են տեղափոխվել անվտանգ վայրեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս