Բաժիններ՝

Ռուսաստանն ուժեղացնում է իր Միջերկրածովյան նավատորմը

Ռուսական ИТАР- ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային նավատորմի խոշոր հակասուզանավային նավ «Փոխծովակալ Կուլակովը» երեկ մտցվել է Ռուսաստանի Միջերկրածովյան խմբավորման կազմի մեջ:

Այս մասին հայտարարել է Հյուսիսային նավատորմի պաշտոնական ներկայացուցիչ Վադիմ Սերգան: Վերջինիս խոսքերով՝ Հյուսիսային նավատորմի նավը Կիպրոս կղզուց հարավ ընկած ջրերում հանդիպելու է խոշոր հակասուզանավային նավ «Ծովակալ Պանտելեևի» հետ:

Նա հավելել է, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Հյուսիսային նավատորմի ռազմանավը մտցվում է Միջերկրածովյան նավատորմի կազմի մեջ: Ավելի վաղ վերջինիս կազմում գործել է «Սևերոմորսկ» խոշոր հակասուզանավային նավը:

«Փոխծովակալ Կուլակով» նավը Հյուսիսային նավատորմի գլխավոր բազա Սևերոմորսկից դուրս է եկել մայիսի 11-ին և արդեն իսկ հաղթահարել է 4500 ծովային մղոն տարածություն՝ ճանապարհին այցելելով Բերգեն (Նորվեգիա), Լիվերպուլ (Մեծ Բրիտանիա) և Լիսաբոն (Պորտուգալիա):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս