«Էրդողանը խոսեց. հանգիստ, պոպուլիստական ոճով, որպեսզի կարողանա հետագայում իր ցանկալի ձուկը որսալ պղտոր ջրերում». Մհեր Աբրահամյան
«Էրդողանը խոսեց. հանգիստ, դիվանագիտորեն, պոպուլիստական ոճով, որպեսզի կարողանա հետագայում իր ցանկալի ձուկը որսալ պղտոր ջրերում,- գրել է թյուրքագետ Մհեր Աբրահամյանը և մեջբերել Էրդողանին.- «Մենք անհանգստությամբ հետևում ենք Իրանի դեմ ուղղված հարձակումներին»
Պետք է նաև ընդգծեմ հետևյալ հանգամանքը․ որպես Թուրքիա՝ այս սուրբ օրերին մեր տարածաշրջանում և իսլամական աշխարհում խաղաղության, անդորրի և կայունության հաստատման համար ջանքեր գործադրելով՝ մենք խոր ցավ և անհանգստություն ենք ապրում մեր հարևան Իրանի դեմ իրականացվող՝ Բենյամին Նեթանյահուի սադրանքներով սկսված ամերիկա–իսրայելական հարձակումների կապակցությամբ։
Մենք երբեք չենք ցանկանում, որ մեր տարածաշրջանը նոր հակամարտության մեջ ներքաշվի։ Մենք հավատում ենք, որ խնդիրները պետք է լուծվեն երկխոսության, դիվանագիտության և խոհեմության միջոցով։ Որպես Թուրքիա՝ մենք միշտ շարունակելու ենք կանգնել խաղաղության, կայունության և եղբայրության կողքին։
Մեր տարածաշրջանը գտնվում է «կրակի օղակի» մեջ հայտնվելու վտանգի առջև։ Մենք արագացնելու ենք դիվանագիտական ջանքերի գործադրումը։
Ինչպես հայտնի է, մենք մեծ ջանքեր ենք գործադրել, որպեսզի հարցը լուծվի դիվանագիտական սեղանի շուրջ։ Սակայն բանակցային գործընթացը տարբեր պատճառներով հնարավոր չեղավ առաջ տանել, ինչպես նաև Իսրայելի կողմից գործընթացը խաթարելու շարունակվող փորձերի հետևանքով ցանկալի արդյունք չի արձանագրվել»։



