Իսրայելական բանակը 70 000 պահեստազորայինի կզորակոչի Իրանի հետ հակամարտության պատճառով
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի հետ հակամարտության սրման պատճառով 70 հազար պահեստազորայինների զորահավաք կանցկացնի։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը:
«Կարող եմ հաստատել, որ ՑԱԽԱԼ-ը 70 հազար պահեստազորային կհավաքի։ Պահեստազորայինների մեծ մասն այս պահին ուղարկվել է ՀՕՊ-ի և թիկունքային ստորաբաժանումներ», – ասել է աղբյուրը:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Պայթյուններ են որոտացել ռազմական և վարչական օբյեկտների մոտակայքում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսվել։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է հողին հավասարեցնել Իրանի հրթիռային ծրագիրը, ոչնչացնել նրա ռազմածովային ուժերը և թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծի։



