Իրանը մշտապես աջակցել և պաշտպանել է Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը․ Իրանի դեսպան. «Ազատություն»

TRIPP-ը ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ, Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպանը։

Արդյո՞ք Թեհրանի մտահոգությունները Միացյալ Նահանգների մասնակցությամբ իրականացվող ծրագրի շուրջ փարատվել են`«Ազատություն»-ը հարցրեց Խալիլ Շիրղոլամիին։

«Մենք հայկական կողմի հետ շատ լավ կապեր ունենք այս հարցի շուրջ, մշտական կապի մեջ ենք։ Եթե այս ճանապարհի նպատակն է ընդլայնել հնարավորություններն ու աջակցել խաղաղությանը, մենք դեմ չենք դրան», – պատասխանեց իրանցի դիվանագետը։

Հենց այս փուլում շաբաթներ առաջ Հայաստան, ապա Ադրբեջան այցելեց Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, այս շաբաթ էլ պաշտոնական այցով Իրանում էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկել նրա այցի ընթացքում, շատ բան հայտնի չէ, փոխարենը՝ պարզ է, որ Պապիկյանին Թեհրանում զինվորականներից բացի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներն են ընդունել, այդ թվում՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանն ու Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։

Արդյո՞ք կողմերը պատրաստվում են ռազմատեխնիկական համագործակցություն սկսել, Երևանը դիտարկելո՞ւ է նաև հարևան երկրից զինամթերք գնելու տարբերակը։ Սուրեն Պապիկյանի հանդիպումների վերաբերյալ տարածված պաշտոնական հաղորդագրությունները փակագծեր չեն բացում։

Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին նույնպես մանրամասներ չհայտնեց։

«Իրանը մշտապես աջակցել և պաշտպանել է Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, և այս կարևոր նպատակի համար մեր համագործակցությունը մշտապես զարգացրել ենք նաև պաշտպանական բնագավառում», – ասաց Շիրղոլամին։

Իրանական կողմի հաղորդագրությունները Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումների մասին ավելի ընդարձակ են։ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, օրինակ, կրկնել է Թեհրանի դիրքորոշումը, թե «տարածաշրջանի կայունությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները՝ առանց այլ ուժերի միջամտության»։

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդոլռահիմ Մուսավին էլ պնդել է, թե արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը հակասում է տարածաշրջանի բնակիչների շահերին և «անկայունության և անապահովության պատճառ է»։ Թե ինչ է պատասխանել Պապիկյանը, պարզ չէ։

Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրություններում իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների պնդումների վերաբերյալ անդրադարձ չկա։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

 

Տեսանյութեր

Լրահոս