Դոլարը «սկում» է
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունիսի 11-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 410.34 դրամ։ Երեկվա համեմատ ամերիկյան արժույթը էժանացել է 0.52%-ով կամ 2.15 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 6 միլիոն 150 հազար դոլար։
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի փոխարժեքը նույնպես նվազել է. առքի գինը միջինում կազմում է 408-409 դրամ, վաճառքինը՝ 411-412 դրամ: