«Բացե՛ք CEPA-ն ու տեսե՛ք՝ ատոմակայանի մասին նման բան կա՞ գրած, թե՞ չէ». Սերժ Սարգսյան
«Ինքներդ կարող եք բացել CEPA-ն ու նայել՝ արդյո՞ք CEPA-ում նման բան կա՝ չկա։ Իսկ ցանկացած ատոմակայան, նույնիսկ ոչ ատոմակայան, այլ ցանկացած հաստատություն ինչ-որ պահի պետք է փակվի։ Մենք ոչ թե փակելու մասին ենք պայմանավորվել, այլ բանակցել ենք 20 տարով ատոմակայանի աշխատանքը երկարացնելու պայմանով։ Շնորհիվ այդ բանակցությունների, այսօր ատոմակայանը գործում է»,- այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե Ատոմակայանի փակումը բանակցվել է CEPA-ով։
Շարունակելով թեման, Երրորդ նախագահն ասաց՝ բա իշխանություններին այդքան ջանասիրաբար սատարողների հետ ստորագրած փաստաթուղթն ինչո՞ւ չեն կատարում։ Նա կրկին խորհուրդ տվեց՝ բացել CEPA-ն և տեսնել՝ այնտեղ նման բան կա՞, թե՞ չկա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում



