Բաժիններ՝

Գազի թանկացումը կազդի նաև ներկրվող ցորենի գնի վրա. Գուրգեն Նիկողոսյան

Այս տարի Ռուսաստանում ցորենի ռեկորդային բերք է սպասվում և կանխատեսվում է, որ անցած տարի արտահանված 11 մլն տոննայի փոխարեն այս տարի ՌԴ-ն շուրջ 15 մլն տոննա կարտահանի: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց ցորենի խոշոր ներկրող «Մանանա Գրեյն» ՍՊԸ տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը, բերքի ավելացումը կբերի գների նվազման: Ներկայումս ռուսական նավահանգիստներում ցորենի 1 տոննան վաճառվում է 315 դոլարով, իսկ նոր բերքը, եթե ոչ մի արտառոց դեպք տեղի չունենա, կվաճառվի 240-250 դոլարով:

Սակայն Հայաստանում ցորենի գնի նվազում կանխատեսելը դեռ շուտ է: Գ.Նիկողոսյանը նշեց, որ պետք է հաշվի առնել գազի, էլեկտրաէներգիայի և աշխատուժի թանկացումը. «Մինչև ցորենն ամբարում չհայտնվի, նոր գնի մասին դեռ ոչինչ չեմ կարող ասել»:

«Բերքը լավ է, պարենային անվտանգության առումով խնդիրներ չենք ունենա: Մնացածը կձևավորվի հուլիսին»,- ասաց Գ.Նիկողոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս