Ուկրաինացիների` առանց վիզայի Վրաստանում մնալը երկարաձգվել է 1 տարով

Վրաստանի կառավարության 2026 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ` Ուկրաինայի քաղաքացիների Վրաստանում առանց վիզայի մնալու իրավունքը երկարաձգվել է ևս մեկ տարով։

Ավելի կոնկրետ, փաստաթղթի համաձայն, մինչև 2025 թվականի փետրվարի 24-ը Վրաստան մուտք գործած Ուկրաինայի քաղաքացիների մնալու իրավունքը երկարաձգվում է մինչև 2027 թվականի փետրվարի 24-ը։

Նշենք, որ մինչև 2025 թվականի ապրիլն Ուկրաինայի քաղաքացիները կարող էին Վրաստանում առանց վիզայի մնալ 3 տարի ժամկետով, սակայն, անցյալ տարվա որոշմամբ, երկրում առանց վիզայի նրանց մնալու ժամկետը կրճատվել էր մինչև 1 տարի։

Տեսանյութեր

Լրահոս