«Խոսքի ազատության» մրցանակի դափնեկիր Անի Գևորգյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ

Լուսանկարիչ, վավերագրող Անի Գևորգյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ։ Հանդիպման վերաբերյալ Գագիկ Ծառուկյանը գրել է.

«Լուսանկարիչ, վավերագրող, «Խոսքի ազատության» մրցանակի դափնեկիր Անի Գևորգյանը շուրջ մեկ տարի իր տեսախցիկի օբյեկտիվում է պահում Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման ընթացքը՝ մեծ սիրով ու նվիրումով պատմելով մեր ժողովրդի հավատքի, աշխատանքի և միասնականության մասին։

Մեզ համար կարևոր է, որ Հայաստանի պատմությունն ու արժեքները ճանաչելի լինեն աշխարհում, որ կարողանանք արժանապատվորեն ներկայացնել այն ամենը, ինչ մերն է։ Համոզված եմ՝ հայրենիքի հանդեպ սերը միայն խոսքերով չի չափվում․ այն երևում է գործի մեջ, աշխատանքի մեջ, որով ամեն օր ուժեղացնում ենք մեր երկիրը»։

Տեսանյութեր

Լրահոս