Թուրքիայի Էդիրնե քաղաքում ջրհեղեղի վտանգ է առաջացել
Թուրքիայի եվրոպական հատվածում գտնվող Էդիրնե քաղաքում գետերի ջրի մակարդակը հասել է վտանգավոր շեմի։ Մերիչ գետի ջրի ծավալի կտրուկ աճի հետևանքով Թունջա գետը սկսել է հետ մղվել, ինչի պատճառով քաղաքի կենտրոնում ջրի մակարդակը բարձրացել է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հնարավոր ջրհեղեղի վտանգի պայմաններում Էդիրնեի նահանգապետ Յունուս Սեզերի գլխավորությամբ ստեղծված ճգնաժամային շտաբի որոշմամբ, դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով հրշեջ և որոնողափրկարարական խմբեր։
Անվտանգության նկատառումներով փակվել է նաև Էդիրնեի պատմական կամուրջը։
Օժանդակ ուժեր են մեկնել նաև Յալովայից, Բուրսայից, Թեքիրդաղից և Սաքարիայից, որոնք տեղակայվել են քաղաքում և պատրաստ են անհրաժեշտության դեպքում ներգրավվել գործողություններում։



