Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում փետրվարի 22-ի երեկոյան, 23-25-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։Փետրվարի 26-ին ամբողջ հանրապետության տարածքում սպասում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 3-5 աստիճանով, իսկ 24-26-ի ցերեկային ժամերին ամբողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով:Երևանում փետրվարի 22-ի երեկոյան, 23-ի գիշերը, 24-ին և 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, փետրվարի 26-ին՝ թաց ձյուն և ձնախառն անձրև։ Փետրվարի 23-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Տեսանյութեր

Լրահոս