Ավստրիայում ձնահոսքի հետևանքով զոհվել է հինգ մարդ

Ավստրիական Ալպերում առատ ձյունը հանգեցրել է ձնահոսքերի, որոնք հինգ մարդու կյանք են խլել. տեղեկացնում է BBC-ն։ Ոստիկանության տվյալներով՝ զոհերի թվում են եղել 42-ամյա գերմանացի տղամարդ և իր 16-ամյա որդին, ովքեր մնացել են ձնահոսքի տակ։

Ոստիկանությունը ավստրիական լրատվամիջոցներին հայտնել է, որ Սուրբ Արլբերգի մոտակայքում տեղի ունեցած ձնահոսքը որը խլել է ևս երկու մարդու կյանք: Ավստրիայի հյուսիսային Լինց քաղաքում ձյան հետ կապված ևս մեկ մահվան դեպք է գրանցվել.  53-ամյա տղամարդը ճզմվել է ձյուն մաքրող մեքենայի կողմից, որը սահել է ձյուն մաքրելու համար օգտագործվող աստիճաններով։Այս ձմռանը Ավստրիայում ձնահոսքերի հետ կապված պատճառներից մահացել է առնվազն 21 մարդ։

Ալպերում տասնյակներով մահացություններ են գրանցվել, ինչը սովորականից բարձր թիվ է։

Տեսանյութեր

Լրահոս