Լոս Անջելեսում և Ֆրեզնոյում ՀՀ հյուպատոսները քննարկել են համագործակցության հնարավորությունները
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը փետրվարի 19 հանդիպել է Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի հետ։
Այս մասին հայտնում են Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից:
Կողմերը քննարկել են հետագա համագործակցության, մասնավորապես` առևտրատնտեսական, մշակութային, գիտական ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։



