Ռուբիոն և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը քննարկել են Ուկրաինայի հակամարտությունը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը հանդիպման ժամանակ վերահաստատել են Ուկրաինայի հակամարտությունը դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու Վաշինգտոնի և Լոնդոնի պատրաստակամությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

«Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարարը վերահաստատել են իրենց հանձնառությունը շարունակել դիվանագիտական ​​ջանքերը՝ խաղաղ, բանակցային կարգավորման հասնելու միջոցով Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դադարեցնելու համար»,- ասվում է Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Պիգոտի հայտարարության մեջ։

Երկու կողմերն էլ նշել են Սիրիայի հարցում համագործակցության շարունակման և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Գազայի խաղաղության ծրագրի երկրորդ փուլի իրականացման կարևորությունը։ Ռուբիոն և Քուփերը նաև ընդգծել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ ցանկությունը՝ Սուդանում մարդասիրական հրադադարի հասնելու համար։

Տեսանյութեր

Լրահոս