Էդգար Գևորգյանն ազատվել է ՊԵԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից
Էդգար Գևորգյանը փետրվարի 20-ից ազատվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից. hամապատասխան որոշումը ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Գևորգյանը ՊԵԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2020թ հունվարից:




