Բաժիններ՝

Լեհաստանը դուրս է եկել Հակահետևակային ականների արգելման մասին Օտտավայի կոնվենցիայից

Լեհաստանը փետրվարի 20-ից դադարում է կատարել Հակահետևակային ականների կիրառման, պաշարների կուտակման, արտադրության և փոխանցման արգելման և դրանց ոչնչացման մասին Օտտավայի կոնվենցիայի գծով իր պարտավորությունները։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ինչպես նշել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Ցեզարի Տոմչիկը, հանրապետության իշխանությունները պլանավորում են կազմակերպել այդ զինամթերքի արտադրությունը, ինչպես նաև ստեղծել հեռավար ականապատման համակարգեր։

Հակահետևակային ականների արգելման մասին Օտտավայի կոնվենցիան ուժի մեջ է մտել 1999 թվականին, դրան է միացել 164 պետություն։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գնահատումներով՝ այդ զինատեսակը հանգեցնում է մեծ թվով զոհերի խաղաղ բնակչության շրջանում և մարտական գործողությունների ավարտից հետո դեռ երկար տարիներ շարունակում է վտանգ ներկայացնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս