Սթարմերը և Թրամփը քննարկել են Ուկրաինայի շուրջ խաղաղության բանակցություններն ու Իրանի միջուկային համաձայնագիրը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Քիր Սթարմերի գրասենյակի խոսնակին։

Կողմերն անդրադարձել են Ժնևում ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող ռուս-ուկրաինական հակամարտության լուծման, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային խնդրի շուրջ բանակցություններին։

Ըստ խոսնակի՝ Սթարմերը Թրամփի հետ նաև քննարկել է Գազայի հարցը և ընդգծել մարդասիրական օգնության հետագա հասանելիության ապահովման կարևորությունը։

Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցային պատվիրակություններն ԱՄՆ-ի միջնորդությամբ Ժնևում փետրվարի 17-ից մեկնարկել են բանակցություններ, որոնք կշարունակվեն նաև փետրվարի 18-ին։

Միևնույն ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Թեհրանը և Վաշինգտոնը փետրվարի 17-ին Ժնևում անուղղակի բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել հիմնական սկզբունքների շուրջ՝ ուղղված իրենց միջև երկարատև միջուկային վեճի լուծմանը, սակայն դա չի նշանակում, որ գործարքն անխուսափելի է։

Տեսանյութեր

Լրահոս