Հայաստանն ու Միացյալ Թագավորությունն ամրապնդում են կիբերպաշտպանական ոլորտում կապերը «Defence Cyber Marvel 2026» վարժանքների շրջանակում

Միացյալ Թագավորությունը և Հայաստանը շարունակում են ամրապնդել համագործակցությունը կիբերպաշտպանության ոլորտում՝ մասնակցելով «Defence Cyber Marvel 2026» բազմազգ վարժանքներին, որոնց մասնակցում են ավելի քան 2500 ներկայացուցիչներ 29 երկրներից, այս մասին նշված է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության ֆեյսբուքյան էջում:

Դեսպան Ալեքսանդրա Քոուլը և Միացյալ Թագավորության ռազմական կցորդ Թոմաս Շորլանդ Բոլն այցելել են վարժանքների վայր, որտեղ հայ և բրիտանացի մասնակիցները կողք կողքի աշխատել են կիբերպաշտպանության կարողությունների հզորացման և փորձի փոխանակման ուղղությամբ:

Դեսպանը հանդիպել է Հայաստանի և Միացյալ Թագավորության մասնակիցների հետ, հետևել վարժանքների ընթացքին և քննարկել կիբերկայունության կարևորությունն այսօրվա փոփոխվող անվտանգային միջավայրում:

«Նման վարժանքներն օգնում են ամրապնդել վստահելի գործընկերային հարաբերությունները, խորացնել մասնագիտական փորձագիտությունը և սատարել անվտանգության ու կայունության հարցում մեր ընդհանուր հանձնառությանը: Միացյալ Թագավորությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ աճող համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտներում», — ասված է դեսպանության հաղորդագրության մեջ:

Վարժանքներին Հայաստանից մասնակցել են Պաշտպանության նախարարության, Տեղեկատվական համակարգերի գործակալության և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728