Բաժիններ՝

AP. Հինգ մարդ վիրավորվել է Նյու Յորք նահանգում եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով

Associated Press-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքի Բունվիլ քաղաքի Abundant Life Fellowship եկեղեցում պայթյուն է տեղի ունեցել։

«Հինգ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ քահանան և հրշեջները, որոնք դեպքի վայր են ժամանել շենքում գազի հոտի մասին հաղորդումից հետո», – հաղորդել է Associated Press-ը։

Գործակալության տվյալներով՝ վիրավորները գտնվում են ծանր վիճակում, իսկ եկեղեցու շենքը կրել է անդառնալիորեն մեծ վնաս։ Ոստիկանությունը միջադեպում «հանցագործության որևէ նշան» չի հայտնաբերել։ Իրավապահ մարմինները հետաքննում են միջադեպի բոլոր հանգամանքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս