Փարիզը դեռևս չի քննարկում Ֆրանսիայից դուրս միջուկային զենք տեղակայելու հարցը. FT

Փարիզը և ԵՄ պետությունները դեռևս չեն քննարկում ֆրանսիական միջուկային զենքի տեղակայման հնարավորությունը Ֆրանսիայի տարածքից դուրս, հաղորդում է բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզն աշխատում է իր միջուկային դոկտրինի արդիականացման ուղղությամբ և ցանկություն էր հայտնել խորացնել ռազմավարական երկխոսությունը եվրոպացիների հետ։

«Նրանք (Փարիզը և ԵՄ շահագրգիռ երկրները – խմբ.) ներկայումս չեն քննարկում ֆրանսիական միջուկային զենքի տեղակայման հնարավորությունը այլ եվրոպական երկրներում… այլ ուսումնասիրում են, թե ինչպես կարող են փոխվել Ֆրանսիայի կարողություններն ու դոկտրինը, որպեսզի ավելի լավ ապահովվի Ֆրանսիային չպատկանող տարածքների պաշտպանությունը»,- ասվում է հրապարակման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728