Բաժիններ՝

Մայքլ Քերրիքը ճանաչվել է Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն մարզիչ

«Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորող Մայքլ Քերրիքը ճանաչվել է Պրեմիեր լիգայի հունվար ամսվա լավագույն մարզիչ։ Պրեմիեր լիգան այս մասին հայտարարել է սոցիալական ցանցերում։

Մայքլ Քերրիքի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» հունվարին խաղացել է երկու խաղ՝ հաղթելով «Մանչեսթեր Սիթիին» (2:0) և «Արսենալին» (3:2)։

Քերրիքի մրցակիցների թվում էին «Բորնմութի» գլխավոր մարզիչ Անդոնի Իրաոլան, «Չելսիի» մարզիչ Լիամ Ռոսենյորը և «Նոթինգհեմ Ֆորեսթը» գլխավորող Շոն Դայքը։

«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայի աղյուսակում չորրորդն է՝ 26 խաղում վաստակած 45 միավորով։ «Արսենալը» առաջինն է՝ 57 միավորով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728