Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն հունիսի վերջին
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպելու են հունիսի վերջին:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Վերջինիս խոսքերով՝ հանդիպման ժամանակ քննարկվելու է երկու երկրների նախագահների հանդիպման նախապատրաստման հարցը:
Նշվում է, որ Մամեդյարովը հունիսի 7-ին Լոնդոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և քննարկել է նախագահների մակարդակով հանդիպման անցկացման ժամկետի ու օրակարգի հարցերը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվում էր, թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հանդիպելու են հունիսի 12-ին, Զալցբուրգում, սակայն ИТАР-ТАСС-ի աղբյուրը հայտնեց, որ կողմերին չի հաջողվել պայմանավորվածության գալ տվյալ հանդիպման անցկացման շուրջ: