
Հունիսի 12-ին Զալցբուրգում տեղի չի ունենա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում. ИТАР-ТАСС

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին վերստին չի հաջողվել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին նստեցնել բանակցային սեղանի շուրջ՝ կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ:
Այս մասին գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում ներառված երկրներից մեկի պատվիրակությունում եղած դիվանագիտական աղբյուրը: Վերջինս ընդգծել է, որ հունիսի 12-ին Զալցբուրգում տեղի չի ունենա պլանավորված հերթական փուլը:
Նա կանխատեսել է, որ այժմ այդպիսի հանդիպման մասին կարելի է խոսել ամռան վերջից-աշնան սկզբից ոչ շուտ: