Թուրքիայում կան գյուղեր, որտեղ ապրում է ընդամենը 1 մարդ
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) տվյալներ է հրապարակել ամենաշատ ու ամենաքիչ բնակեցված բնակավայրերի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ այդմ՝ Թուրքիայի ամենաշատ բնակչություն ունեցող գյուղն Ադըյաման նահանգի Իփեքլի գյուղն է, որն ունի 6681 բնակիչ։
Թուրքիայի 3 փոքր գյուղերում ապրում է ընդամենը 3-ական մարդ։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Թուրքիայում կան մի շարք գյուղեր, որտեղ ապրում է ընդամենը մեկ մարդ։ Օրինակ Բիթլիսի նահանգի Քայալըբաղ գյուղում և Իգդիր նահանգի Փարլաբաշը գյուղում ապրում է 1-ական բնակիչ։
Թուրքիայի ամենաքիչ բնակչություն ունեցող գյուղերի ցանկը գլխավորում է Սիրթ նահանգի Չաթեփե գյուղը, որտեղ ևս ապրում է ընդամենը 1 բնակիչ։



