Բաժիններ՝

Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել, 169 մարդ՝ վիրավորվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Dawn պարբերականը։

Իրավապահ մարմինները դեռևս չեն որոշել պայթյունի բնույթը: Այնուամենայնիվ, ըստ ոստիկանության խոսնակի, պայթյունն, ամենայն հավանականությամբ, իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից։

Քաղաքի մի քանի բժշկական հաստատություններում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս