Եվրոպացի առաջնորդներից ոմանք զանգահարում են մեզ, սակայն խնդրում են չհրապարակել այդ զրույցները. Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը RT-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ եվրոպական առաջնորդներից ոմանք «ընդհատակյա» շփումներ են ունենում ռուսական կողմի հետ։
«Ես չեմ թաքցնի այն փաստը, որ մենք շփումեր ենք ունենում եվրոպական առաջնորդներից ոմանց հետ։ Նրանք զանգահարում են մեզ և խնդրում են չհրապարակել այդ զրույցները։ Ոմանք նույնիսկ այստեղ են հայտնվում և ընդհատակյա շփումեն են անցկացնում»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Միևնույն ժամանակ, Լավրովը նշել է, որ եվրոպական ներկայացուցիչներն այդ «ընդհատակյա» շփումների ժամանակ ոչ մի նոր բան չեն ասում։
«Բայց այն, ինչ մեր եվրոպացի գործընկերները մեզ հետ կիսվում են իրենց գաղափարների մասին այդ փակ, գաղտնի շփումների ժամանակ, ոչնչով չի տարբերվում նրանից, ինչ նրանք ասում են հրապարակավ. դրանք դեռևս նույն հին կոչերն են»,- ընդգծել է Սերգեյ Լավրովը։
