Թուրքիայի «F-16» կործանիչներն արդեն Սոմալիում են
Սոմալիի պաշտպանության նախարար Ահմեդ Մոալլիմ Ֆիկին հայտնել է, որ Թուրքիան Մոգադիշոյում արդեն տեղակայել է «F- 16» կործանիչները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ նախարարի՝ այդ կործանիչները կուժեղացնեն Սոմալիի օդուժը և ռազմավարական աջակացություն կտրամադրեն իրենց կողմից ահաբեկչական կազմակերպություն համարվող «Էլ-Շեբաբ»-ի դեմ պայքարում։
Նշենք, որ ավելի վաղ կործանիչների տեղակայման մասին հայտնել էր «Middle East Eye» միջազգային առցանց լրատվական հարթակը։
Նշվում է, որ սույն թվականի հունվարի 28-ին Մոգադիշուի Ադեն Ադդե միջազգային օդանավակայանում վայրէջք էր կատարել 3 միավոր «F-16» կործանիչներ։ Իսկ փետրվարի 4-ին տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում էր, թե ինչպես են այդ կործանիչները փորձնական թռիչքներ իրականացնում։
