Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան դիփֆեյքերի հայտնաբերման համակարգ մշակելու նպատակով կհամագործակցի Microsoft-ի հետ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ համագործակցելու է Microsoft-ի, գիտնականների և փորձագետների հետ՝ համացանցում դիփֆեյքերի հայտնաբերման համակարգ մշակելու նպատակով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Մեծ Բրիտանիան, որը վերջերս քրեականացրել է առանց համաձայնության ինտիմ պատկերների ստեղծումը, հայտարարել է, որ աշխատում է դիփֆեյքերի հայտնաբերման համակարգի վրա՝ սահմանելու միասնական չափորոշիչներ հայտնաբերման գործիքների և տեխնոլոգիաների գնահատման համար։

«Դիփֆեյքերը հանցագործների կողմից օգտագործվում են որպես զենք հանրությանը խաբելու, կանանց և աղջիկներին շահագործելու և մեր տեսածի ու լսածի նկատմամբ վստահությունը խաթարելու համար», – ասել է տեխնոլոգիաների նախարար Լիզ Քենդալը։

Կառավարության տվյալներով՝ 2025 թվականին շրջանառության մեջ է եղել մոտ 8 միլիոն դիփֆեյքեր՝ 2023 թվականի 500,000-ի համեմատ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս