Ձմեռը մոտ է. Մոսկվան և Վաշինգտոնը այլևս չունեն միջուկային զենքի սահմանափակման մասին պայմանագիր. Մեդվեդև
1972 թվականից ի վեր առաջին անգամ Մոսկվան և Վաշինգտոնը այլևս չունեն միջուկային զենքի սահմանափակման մասին պայմանագիր։ Ձմեռը մոտ է. հայտարարել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Նա նշել է, որ ավարտվել է ՌՀՍ պայմանագիրը:
Փետրվարի 5-ին լրանում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև միջուկային զինանոցների փոխադարձ վերահսկողության վերաբերյալ վերջին համաձայնագրի՝ «Ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին» պայմանագրի ժամկետը (New START). գրեթե 40 տարվա ընթացքում առաջին անգամ, Վաշինգտոնն ու Մոսկվան այլևս մեխանիզմ չեն ունենա նոր սպառազինությունների մրցավազքը կանխելու համար:
