Չինաստանը ներկայացրել է աշխարհի ամենաարագ մարդանման ռոբոտին
Չինաստանը ստեղծել է Bolt անունով մարդանման ռոբոտի, որը վազքի ընթացքում կարող է մինչև 10 մ/վ արագություն զարգացնել, ինչը աշխարհի ռոբոտների շարքում լավագույն ցուցանիշն է: Այս մասին հայտնել է Bolt-ի մշակող Հանգժոուի միջազգային գիտության և տեխնոլոգիաների նորարարության կենտրոնը իր WeChat էջում։
«Չժեցզյան համալսարանի Հանգժոուի միջազգային գիտության և տեխնոլոգիաների նորարարության կենտրոնը պաշտոնապես ներկայացրեց լիարժեք չափի մարդանման ռոբոտ Bolt-ին: 10 մ/վ արագության շնորհիվ այն դարձել է աշխարհի ամենաարագ ռոբոտը»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ մարդանման ռոբոտն իր անունը ստացել է ճամայկացի մարզիկ Ուսեյն Բոլտի անունից, ով համաշխարհային ռեկորդ սահմանեց՝ 100 մետր տարածությունը վազելով 9.58 վայրկյանում։
