Բաժիններ՝

Կոստա Ռիկայի նախագահական ընտրություններում հաղթել է 39-ամյա Լաուրա Ֆերնանդեսը

Կոստա Ռիկայի նախագահական ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթել է իշխող պահպանողական «Սուվերեն ժողովրդական կուսակցության» թեկնածու Լաուրա Ֆերնանդեսը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Քվեաթերթիկների ավելի քան 88%-ի հաշվարկից հետո Ֆերնանդեսը ստացել է ձայների ավելի քան 48%-ը՝ զգալիորեն գերազանցելով երկրորդ տեղը զբաղեցրած կենտրոնամետ թեկնածու Ալվարո Ռամոսին, որն ընդունել է պարտությունը։

39-ամյա Ֆերնանդեսը առաջադրվել էր՝ խոստանալով ավելի ընդլայնել պայքարը հանցավորության դեմ։ Նման մոտեցում որդեգրել էր հեռացող նախագահ Ռոդրիգո Չավեսը, որն անձամբ է ընտրել Ֆերնանդեսին որպես իր իրավահաջորդ։

Քանի որ Լաուրա Ֆերնանդեսը ստացել է հաղթանակի համար պահանջվող ձայների 40%-ից ավելին, ընտրությունների երկրորդ փուլի կարիք չի լինի։ Նոր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա մայիսի 8-ի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728