Բաժիններ՝

Հայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերին. մրցելույթների ժամանակացույցը

Հայաստանի 5 ներկայացուցիչ փետրվարի 6-22-ը Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում կմասնակցի ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Հայաստանը կներկայացնեն դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, ինչպես նաև Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը:

Խաղերի բացման պաշտոնական արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը:

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ կմտնեն դահուկավազորդները: Փետրվարի 7-ին դահուկորդ Կատյա Գալստյանը հանդես կգա 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ), փետրվարի 12-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևերում: Փետրվարի 8-ին Միքայել Միքայելյանը հանդես կգա 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ), իսկ փետրվարի 13-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևերում:

Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը փետրվարի 14-ին կմասնակցի հսկա ոլորավայրէջք, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջք մրցաձևերին:

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը կարճ ծրագրի որակավորման փուլում հանդես կգա փետրվարի 15-ին: Ազատ ծրագրի որակավորման փուլը տեղի կունենա փետրվարի 16-ին:

Ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերում կխաղարկվի մեդալների 116 հավաքածու: Մրցումները կանցկացվեն 16 մարզաձևերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728