Բաժիններ՝

Ինչպե՞ս է Բիլ Քլինթոնը հայտնվել Էփշտեյնի գործով հրապարակված նոր փաստաթղթերում

Էփշտեյնի գործով ԱՄՆ արդարադատության նախարարության հրապարակած նոր փաստաթղթերը նոր պատկերացում են տալիս այն մասին, թե ինչպես է նախկին նախագահ Բիլ Քլինթոնի աշխատակազմը շփվել Ջեֆրի Էփշտեյնի և նրա վաղեմի գործընկերուհի Գիսլեյն Մաքսվելի հետ․ գրում է CNN-ը։ 

Էփշտեյնի գործով նոր հրապարակումը՝ ավելի քան 3 միլիոն փաստաթուղթ, հաջորդում է դեկտեմբերին հրապարակված փաստաթղթերի ավելի փոքր խմբաքանակին, որտեղ կցված էին Բիլ Քլինթոնի և Էփշտեյնի համատեղ լուսանկարները, ինչպես նաև կիսամերկ Քլինթոնի լուսանկարը՝ ջակուզիում մի կնոջ հետ, որին ԱՄՆ արդարադատության նախարարության պաշտոնյան նկարագրել էր որպես Էփշտեյնի սեռական բռնության «զոհ»։

Նոր հրապարակված փաստաթղթերը ներառում են Մաքսվելի (բանտում է՝ սեռական շահագործման համար) և Քլինթոնի աշխատակազմի անդամների միջև 2001-2004 թվականներին հաճախակի հաղորդակցություններ: CNN-ի վերլուծության համաձայն՝ հենց այս ժամանակահատվածում է Բիլ Քլինթոնն իր աշխատակազմի անդամների հետ առնվազն 16 անգամ ճանապարհորդել Էփշտեյնի անձնական ինքնաթիռով:

Փաստաթղթերի թվում է նաև Դոնալդ Թրամփի դեմ սեռական բռնության մեղադրանքների ցանկը՝ կազմված Արդարադատության նախարարության կողմից անցյալ ամռանը կազմված չստուգված տեղեկություններից։ Այդ ցանկում նաև հղումներ են արվում Բիլ Քլինթոնի դեմ մեղադրանքներին։

Թե՛ Թրամփը, թե՛ Քլինթոնը հերքել են Էփշտեյնի գործի հետ կապված իրենց վերագրվող որևէ մեղադրանք։ Մեղադրանքների վերաբերյալ Սպիտակ տունը հղում է կատարել Արդարադատության նախարարության հայտարարությանը, որտեղ ասվում է, որ հրապարակված նյութերը կարող են ներառել կեղծ նկարներ, տեսանյութեր կամ փաստաթղթեր։

Հիշեցնենք, որ Ջեֆրի Էփշտեյնը մեղադրվում էր սեռական շահագործման նպատակով մարդկանց առևտրի համար։ Նա ձերբակալվել է 2019 թվականի հուլիսի 7-ին։ Մեկ ամիս անց նրան մահացած են գտել Նյու Յորքի բանտում։ Մահվան պատճառն ինքնասպանությունն էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս